Gusan ashot biography of christopher
Գուսան Աշոտ
Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան, ապրիլի 12 (25), 1907[1][2], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 28, 1989(1989-01-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958), ԽՄԿԿ անդամ (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գորիսում։ Եղել է գառնարած։ Վաղ հասակում զրկվել է մորից։ 1921 թվականին տեղափոխվել է Բաքու, ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով։ Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում։ 1928 թվականին վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ[3]։ 1948 թվականին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած անսամբլով համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից[4]։
Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն էր, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը։ - Շչորս Դավթյան[5] |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (27.06.1956)
Աշոտի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշուղական երգեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
- Գուսանի սերը, Երևան, Հայպետհրատ, 1955, 128 էջ։
- Գուսանի սերը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
- Սիրո կրակներ, Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
- Սրտի նվագներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 112 էջ։
- Ծովաստղիկս։ Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1982, 263 էջ։
- Լեռները կանչում են, Երևան, 1988։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն Աշոտի և նրա ստեղծագործության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրանիկ Ս.
Կարապետյան, Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը, Գորիս, «Տաթև համալսարան» հրատարակչություն, 1995, 112 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,01,11,21,31,41,5Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) History Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,002,012,022,032,042,052,062,072,082,092,102,112,12Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
— հատոր 1.
- ↑Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 50.
- ↑Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 274.
- ↑Շչորս Դավթյանը Գուսան Աշոտի մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 486)։ |